Showing 1–12 of 118 results

Ցուցադրել կողային տողը
Ցուցադրում 9 24 36

Թեյ “Ակոս” անանուխի 25գ

600 AMD
Բաղադրությունը ՝ անանուխի չորացրած տերևներ։ 100% բնական։ Չի պարունակում գունանյութեր և բուրավետիչներ։ Չորացված է բնական պայմաններում։

Թեյ “Ակոս” դաղձի 25գ

600 AMD
Բաղադրությունը ՝ դաղձի չորացրած տերևներ։ 100% բնական։ Չի պարունակում գունանյութեր և բուրավետիչներ։ Չորացված է բնական պայմաններում։

Թեյ “Ակոս” ուրցի 25գ

600 AMD
Բաղադրությունը ՝ ուրցի չորացրած տերևներ։ 100% բնական։ Չի պարունակում գունանյութեր և բուրավետիչներ։ Չորացված է բնական պայմաններում։ Պարունակում է եթերային յուղեր և կենսաբանական ակտիվ նյութեր: Լավ է մրսածության և շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ:Ցավամոքիչ է: Բարելավում է մարսողությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը: Ուրցով թեյը խորհուրդ է տրվում խմել երեկոյան։ Ցուցումներ. մրսածություն, անքնություն, հազ, հոգնածություն։

Թեյ “Անահիտ” Անանուխ 15գ

350 AMD
Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ պարունակում է մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ նյութեր։ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։ Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար։ Այն բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։

Թեյ “Անահիտ” Անթառամ 15գ

350 AMD
Ունի բավականին հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է ֆլավանոիդներ, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Օգտագործվում է որպես լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, հակաճիճվային միջոց։ Թեյի ձևով օգտագործվում է ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ։ Արդյունավետ է լյարդի քաղցկեղի ժամանակ, փոքրացնում է մեծացած լյարդը, արյան մեջ նվազեցնում է բիլիռուբինի և խոլեստերինի քանակները։

Թեյ “Անահիտ” Արևելյան 40գ

900 AMD
Սև թեյի, դարչինի կեղևի, մեխակի սերմերի և նարնջի խառնուրդ է։ Դարչինի և մեխակի համադրությունը սև թեյին տալիս է անկրկնելի համի երանգ, իսկ նարինջը հարստացնում է նուրբ բուրմունքով։ Դարչինը հանդիսանում է բնական հակաօքսիդանտ, ունի իմունիտետը ամրացնող ազդեցություն, ինչպես նաև օգնում է գլյուզկոզայի վերածմանը էներգիայի, ինչի հետևանքով էլ իջեցնում է գլյուկոզայի պարունակությունը արյան մեջ։ Արդյունավետ է երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ։ Նարնջի կեղևը նպաստում է նյութափոխանակությանը, կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարենպաստ է աթերոսկլերոզի ժամանակ։ Մեխակի սերմերը ունեն ցավազրկող, սպազմոլիկ և հակաուռուցքային ազդեցություն։

Թեյ “Անահիտ” Արևքուրիկ 20գ

350 AMD
Բաղադրությունը- Արևքուրիկի <> խոտը, ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում, Հայաստանի բարձրադիր վայրերից։ Ունի բավական հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, C վիտամին, կարոտին, ռուտին, նիտոնաթթու, իզովալերիանաթթվի բարդ եթերներ։ Լայնորեն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների, էնուրեզ, թոքախտ, կանացի արյունահոսություններ, մաստոպաթիա, թարախային վերքեր, ֆուրունկուլյուզ։ Ունի ախորժակը լավացնող ազդեցություն, կիրառվում է գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ։ Ունի նյարդերը հանգստացնող ազդեցություն։

Թեյ “Անահիտ” Երեկո 30գ

700 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի, Մոշի տերևների, սև հաղարջի, Հնդկական և Ցեյլոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է։ Խնկածաղիկի շնորհիվ ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն վերին շնչուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ։ Թողնում է քրտնաբեր, հակահազային և խորխաբեր ազդեցություն։ Մոշի տերև- Արդյունավետ է ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, ընդհուպ փորլուծություն, թունավորումներ և արյունահոսություններ։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալցիում, արագ վերականգնում է օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը։ Սև հաղարջ- Վիտամինների և միկրոէլեմենտների հաշվին թողնում է իմունիտետը խթանող, տոնուսավորուղ ազդեցություն։

Թեյ “Անահիտ” Էկզոտիկ 30գ

700 AMD
Արևքուրիկի, սև թեյի, կիտրոնի և նարինջ նուրբ խառնուրդ է։ Ունի նարինջի հրաշալի համ, ինչպես նաև հագեցված է սև թեյի և արևքուրիկի փնջով։ Ունի թարմեցնող, նյարդերը հանգստացնող, տրամադրող ազդեցություն։ Նպաստում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքին, թողնում է մեղմ արտահայտված հակաբորբոքային էֆեկտ միզուղիների վրա։ Կարող է կիրառվել ցիստիտների ժամանակ, 2 տարեկանից բարձր երեխաներին, ինչպես նաև հղի կանանց և կերակրող մայրերին։

Թեյ “Անահիտ” Լոռի բերդ 20գ

480 AMD
Բաղադրություն-Անանուխի, ուրցի և սև թեյի խառնուրդ է։ Ունի յուրահատուկ թարմեցնող համ։ Բույսերը հավաքված են Հայաստանի Լոռվա մարզի բարձր լեռնային գոտիներից։ Հավաքված և մշակված է բացառապես ձեռքով ։ Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգների վրա։ Ուրցը կիրառվում է սուր շնչառական և խրոնիկ հիվանդությունների ժամանակ, որպես հակաբորբոքային և խորխաբեր միջոց։

Թեյ “Անահիտ” Լորենու ծաղիկներ 15գ

350 AMD
Բաղադրության մեջ մտնող ֆարնեզոլ սպիրտի։ Եթերայուղի բաղադրության մեջ մտնում նաև գլիկոզիդներ, սապոնիններ, դաբաղային նյութեր, C, E վիտամիններ, կարոտին, ֆիտոնցիդներև։ Լորենու ծաղիկների թուրմը կիրառվում է որպես քրտնամուղ, միզուղ, ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող տարբեր հիվանդությունների ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար, որպես մանրէասպան, անգինայի կամ լորձաթաղանթի և այլ բորբոքումների ժամանակ։

Թեյ “Անահիտ” Խնկածաղիկ 15գ

350 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի խոտ՝ ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում։ Ունի յուրահատուկ անուշաբույր հոտ, ինչը պայմանավորված է եթերայուղի բաղադրության մեջ մտնող նյութերով։ Պարունակում է C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ։ Խնկածաղիկը կիրառվում է մաշկային տարբեր հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի ժամանակ։ Թուրմը օգտագործվում է լեղուղիների բորբոքումների, ստամոքսային հիվանդությունների, լուծի ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև հեպատիտների, հազի, խրոնիկ բրոնխիտների, ցավոտ դաշտանի բուժման ժամանակ։