Uncategorized @hy

ՕՐՈՃ

Բավականին խոշոր, խիստ ճյուղա­վորված կիսաթուփ է կամ թուփ, պատ­կանում է թիթեռնածաղկավորների ըն­տանիքին։ Օրոճի տերևների վրա լավ երևում են կողային ջղերը։ Ծաղիկները միջին չափի են՝ հավաքված ավելանման ողկույզում։ Մի քանի ողկույզ­ներ միասին կազմում են ավելը։ Բա­ժակը կազմված է հինգ բաժակաթեր­թերից, միակցված, երկշրթանի։ Վերևի շուրթն ունի երկու ատամիկ, ներքևինը՝ երեք։ Պսակը հնգաթև է։ Առէջները տաս հատ են։ Ծաղկում է ամռան սկզբին։

Քիմիական բաղադրությունը


Սեր­մերը պարունակում են ալկալոիդներ, ցիտիգին, գենիստեին և մեթիլցիատիզին։ Տերևները և ծաղիկները պարունա­կում են ֆլավոնային գլիկոզիդ լյուտեոլին։

Օգտագործման եղանակները


Բժշկության մեջ օգտագործել են բույսի վերգետնյա մասը՝ ծաղկման շրջանում։ Բուլղարական բժշկության մեջ օրոճն օգտագործել են սրտապարկի ջրգողու­թյան, երիկամների և միզապարկի բոր­բոքումների, թութքի, լյարդի բորբոքում­ների ժամանակ:

Հայկական բժշկության մեջ օրոճն օգտագործել են ջրգողության, կրծքա­հեղձուկի, սրտապարկի ջրգողության, երիկամների և միզապարկի բորբոքում­ների բուժման համար։

10 գ օրոճի վերգետնյա մասն աղալ, վրան ավելացնել 300 մլ եռացրած ջուր, թողնել վեց ժամ, քամել և օրը երեք անգամ հար­յուրական գ խմել՝ սրտապարկի ջրգողության, ջրգողության, լյարդի, երիկամների և միզապարկի բորբոքումների, փորկապության, թութ­քի բուժման համար։

Leave a Reply