Uncategorized @hy

ՕՇԻՆԴՐ

Բազմամյա խոտաբույս է, պատկա­նում է աստղածաղկազգիների ընտանի­քին։ Օշինդրի արմատներն առանցքա­յին են, հաստ, քիչ ճյուղավորված, փայ­տացած։ Վերգետնյա մասը բաղկացած է կարճ, անպտուղ ընձյուղներից և բազ­մաթիվ ուղղաձիգ, շերտավոր, վերևի մասում ճյուղավորված ծաղկակիր ցո­ղուններից։ Տերևները կոթունավոր են, երկակի կամ եռակի կտրտված։ Տերև­ների ծայրերը շատ նեղ են, թելանման,3– 5մմ երկարությամբ։ Ծաղկամոտ տերևները հասարակ են, թելանման։ Ծաղկազամբյուղները բազմաթիվ են, ձվաձև, ունեն 3 — 5 մմ երկարություն և 2 մմ լայնություն։ Ծաղիկները երկսեռ են, հնգական։ Պսակը կարմրավուն է։ Սերմերը ձվաձև են, մոխրագույն։ Բույ­սի վերգետնյա մասն ունի յուրահատուկ հոտ և շատ դառը համ։ Ծաղկում է սեպտեմբերին։ Սերմերը հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Քիմիական բաղադրությունը


Օշինդ­րի վերգետնյա մասը պարունակում է ֆլավնոիդ ակսիլյարոզիդ, տերպենային լակտոններ, տուրեմզին, արտեմին, տաուրին, ինչպես Նաև աբիենտոլից և պինենից բաղկացած եթերային յուղ։

Օգտագործման եղանակը։ Բժշկու­թյան մեջ օգտագործել են վերգետնյա մասը։

Հայկական բժշկության մեջ օշինդր օգտագործել են մազաթափության, գլխի թեփի, դեղնախտի, լյարդի բոր­բոքումների, ստամոքսի խանգարման, փայծաղի պնդության, աղեփքանքի, ճիճվակրության, որովայնի խիտքի, սնկերի, ուղեղային կարծրախտի, միզուդիների բորբոքումների, լսողության վատացման, ջրգողության, բուժման համար։

1.Օշինդրն աղալ, կաթով եփել և քսել գլխին կամ մաշկին՝ մազաթափությունը և թեփոտությունը բուժելու համար։

2.2 կգ օշինդրը քաղել և թողնել մեկ օր, հետո վրան ավելաց­նել 1 լ ջուր, թողնել երկու ժամ, ապա 20 րոպե եփել։ ճետո քամել և հետը խառնել 1 20 գ մեղր կամ շաքար և օրը 3 անգամ 50-ական գ խմել՝ ճիճվակրության, դեղնախտի, լյարդի բորբոքումների, ստամոքսի խանգարման, որովայնի խիտքի, փայծաղի պնդության, աղեփքանքի, ուղեղային կաթվածի, սնկերի, միզուղիների բորբոքումների, ջրգողու­թյան բուժման համար։

3.300 գ օշինդրն աղալ և փոքրիկ պարկով կախել 1 0 լ գինու մեջ, թողնել ութ օր, որից հետո քամել և օրը 3 անգամ 1 00-ական գ խմել՝ ջրգողության, լյարդի, ոչ ջերմությամբ ընթացող հիվանդու­թյունների բուժման համար։

4.25 գ օշինդրի վրա ավելացնել 250 գ նշի ձեթ և եփել, ապա քամել, վրան ավելացնել մեկ կաթիլ այծի լեղի և օրը երեք անգամ երեքական կաթիլ կաթեցնել ականջի մեջ՝ բորբոքումները բուժելու համար։

Leave a Reply