Uncategorized @hy

ՔՐՔՈՒՄ

Բազմամյա խոտաբույս է, պատկա­նում է Տիրիկազգիների ընտանիքին։ Ար­մատը գմբեթաձև սոխուկ է, ծածկված գորշ թեփուկներով, որոնց վրա կան զսպանակաձև օղակներ։ Այդ օղակնե­րից դուրս են գալիս արմատավզիկնե­րը։ Ծաղկացողունը, տերևիկների հետ միասին, պատված է ժապավենաձև թա­ղանթով (ստորգետնյա մաս)։ Վեր­գետնյա մասում տերևիկներն անջատվում են և բավական երկար են, նեղ, նշաձև, կիսաոլորված ծայրով։ Տերևնե­րը 4– 6 հատ են։ Վերգետնյա ցողունը ծածկված է նուրբ թաղանթով։ Ծաղիկն առանց բաժակի է, հիմքային մասում՝ խողովակաձև։ Ծաղկաթերթերը 6 հատ են՝ սպիտակ կամ բաց մանուշակա­գույն։ Առէջները 5 — 7 հատ են, վար­սանդը 3 հատ։ Ծաղկում է ձնհալից անմիջապես հետո։

Քիմիական բաղադրությունը


Պարու­նակում է գլիկոզիդներ, պիկրոկրոցերին, կրոցին, եթերայուղ, ցինեոլ։ Տերև­ները պարունակում են վիտամիններ, սոխուկը՝ ածխաջրեր, միկրոտարրեր, օսլա, մանրէասպան նյութեր:

Օգտագործման եղանակները


Բժշկության մեջ օգտագործել են բոր հի­վանդության, ուռուցքների, սեռական թուլության, կոպերի բորբոքման, սպիտակաւիառության, լյարդի բորբոքում­ների, ջրգողության, դեղնախտի, մի­զարգելության, թոքաբորբի, անքնու­թյան, սրտի թուլության բուժման հա­մար։

1.5 քրքումի սոխուկը սերկևիլի հյութով խմել՝ լյարդի բոր­բոքումների, ջրգողության, դեղնախտի, լյարդի ուռուցքների, թոքա­բորբի, միզարգելության, անքնության, սրտի թուլության բուժման համար։

2.Քրքումի սոխուկը ծեծել և դնել գլխի խոցերին՝ դրանց բուժ­ման համար։

Այդ նույնը կարելի է ձվի դեղնուցով շաղախել և դնել ուռուցք­ներին (նաև նստատեղի), կոպերի բորբոքումներին, սպիտակափառությանը՝ դրանք բուժելու համար։

Ըստ Ամիրդովլաթի, քրքումի հակաթույնը խոզակաղինն է և սերկևիլի հյութը, իսկ փոխարինողը դարչինն է։

Leave a Reply