Uncategorized @hy

ՔԱՋՎԱՐԴ

Բազմամյա խոտաբույս է, պատկա­նում է գորտնուկազգիների ընտանիքին։ Արմատը պալարային է, խիստ ճյուղա­վորված, որից դուրս են գալիս մի քանի ցողուններ։ Տերևները խոշոր են, հեր­թական, վերջնամասերն ընդհանրապես ունենում են երեք ատամ, ծաղիկները շատ մեծ են, դրված են ճյուղավորված ցողունների գագաթին։ Բաժակաթերթե­րը հինգ հատ են, ազատ։ Պսակաթեր­թերը՝ 5 — 10, կարմիր գույնի, չմիակց­ված, առէջները բազմաթիվ են, պտղա­տերևները սովորաբար 3 — 4 հատ են, ամեն մեկը փակվում է առանձին և ստացվում է հավաքածու վարսանդ։ Պտուղը հավաքովի է։ Առանձին պտուղները բացվում են մեկ պտղային կարով։ Ամեն մի պտուղ պարունակում է մի քանի սև, ւիայլուն սերմ։ Ծաղկում է գարնան երկրորդ կեսին։

Քիմիական բաղադրությունը


Արմատ­ները պարունակում են ալկալոիդներ, քիչ եթերային յուղ, գլուտամին, արգինին, տանին։ Ծաղիկները պարունակում են ներկանյութեր, այդ թվում պեոնին, որը թունավոր է։

Օգտագործման եղանակները


Բժշկության մեջ օգտագործել են արմատը, ցողունը տերևների հետ միասին, ինչ­պես նաև ծաղիկը և սերմերը։

Բուլղարական բժշկության մեջ քաջ­վարդն օգտագործել են կապույտ հազի, թոքային խողովակահեղձուկի, հիստերիայի, ընկնավորության, ջրգողության, միզաքարային հիվանդության, թութքի բուժման համար։

Հայկական բժշկության մեջ քաջ­վարդն օգտագործել են մաշկի տակ և մկաններում առաջացած խուլերի, մը– տագարության, կրծքահեղձուկի, սրտա­մկանի մեռուկացման (ինֆարկտի), սիրտանոթային հիվանդությունների, թունավորումների, սեռական օրգաննե­րի բորբոքումների, ստամոքսի լորձա­թաղանթի սուր և կրկնվող բորբոքումների, ճիճվակրության, բերանի գար­շահոտության, գերթքարտադրության, արյունային լուծի, միզաքարային հի­վանդության, դռներակի հիվանդու­թյունների, ջրգողության, որքինի և լուս­նոտության բուժման համար։

1.Քաջվարդի պտուղն աղալ, ցորենի կամ գարու ալյուրով շա­ղախել և օրը 3 անգամ 2-ական ճաշի գդալ ուտել՝ մաշկի տակ և մկաններում եղած խուլերի բուժման համար։

2.5 գ քաջվարդի պտուղն աղալ, 10 գ մեղրով շաղախել և գինով խմել՝ մտագարության բուժման համար։

3.200 գ քաջվարդի սերմն աղալ, 1 կգ մեղրով շաղախել և օրը 3 անգամ 2 ճաշի գդալ ուտել՝ սրտամկանի մեռուկացման, կրծքահեղձուկի, սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար։

Leave a Reply