Հակաբորբոքային |
Да |
---|---|
Վիրուսային հիվանդությունների դեմ |
Да |
Իմունիտետ բարձրացնող |
Да |
Թարմեցնող, նյարդերը հանգստացնող |
Да |
Ճնշում կարգավորող |
Да |
Թեյ “Սարի” ուրց 50գ
950 AMD
Ուրցով թեյի օգտակար հատկությունները շատ են.
Ուրցն ունի հակավիրուսային, հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններ, այն բարձրացնում է իմունիտետը, կարող է օգնել գրիպի, հազի և բրոնխիտի դեպքում, այն նաև օգտագործվում է որպես հակասթրեսային և հակաբորբոքիչ միջոց
,կարգավորում է արյան ճնշումը, հանգստացնում է ռևմատիզմի և արթրիտի հետևանքով առաջացած ցավերը։
Ուրցը համարվում է երկաթի, կալցիումի, մագնիումի, ինչպես նաև A, C, E, K, PP և B խմբի վիտամինների հիանալի աղբյուր:
Առկա է
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Reviews (0)
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ "Թեյ “Սարի” ուրց 50գ" Cancel reply
You must be logged in to post a review.
ՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Թեյ “Անահիտ” Ուրց 15գ
350 AMD
Հավաքված է հայաստանի բարձրադիր վայրերից, ծովի մակարդակից 1700-1900 մետր բարձրության վրա։ Օգտագործվում է շնչուղիների սուր և խրոնիկ հիվանդությունների ժամանակ, որպես հակաբորբոքային և խորխաբեր միջոց։ Ունի նաև հանգստացնող ցավազրկող, հակագերճնշումային և հակաճիճվային էֆեկտ։
Թեյ “Անահիտ” Արևելյան 40գ
900 AMD
Սև թեյի, դարչինի կեղևի, մեխակի սերմերի և նարնջի խառնուրդ է։ Դարչինի և մեխակի համադրությունը սև թեյին տալիս է անկրկնելի համի երանգ, իսկ նարինջը հարստացնում է նուրբ բուրմունքով։ Դարչինը հանդիսանում է բնական հակաօքսիդանտ, ունի իմունիտետը ամրացնող ազդեցություն, ինչպես նաև օգնում է գլյուզկոզայի վերածմանը էներգիայի, ինչի հետևանքով էլ իջեցնում է գլյուկոզայի պարունակությունը արյան մեջ։ Արդյունավետ է երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ։ Նարնջի կեղևը նպաստում է նյութափոխանակությանը, կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարենպաստ է աթերոսկլերոզի ժամանակ։ Մեխակի սերմերը ունեն ցավազրկող, սպազմոլիկ և հակաուռուցքային ազդեցություն։
Թեյ “Անահիտ” Սիմֆոնիա 35գ
500 AMD
Բաղադրությունը- Անանուխի, Հնդկական և Ցեյրոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է։ Ունի յուրահատուկ թարմեցնող համ, տոնուսավորում և թարմեցնում է։ Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։
Թեյ Darman Դսղձ 20գ
1,400 AMD
Եթերայուղերի առավելագույն քանակությունը և խոտաբույսերի օգտակար հատկությունները պահպանելու, ինչպես նաև թեյի արտահայտված բույրն ապահովելու համար «Դարման-մենթա» թեյը արտադրվում է բացառապես ցողուններից մաքրված ամբողջական տերևներից և ծաղիկներից: Խոտաբույսերը հավաքվում են Հայաստանի Տավուշի մարզի բարձրավանդակից `ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրության վրա:
Օգտակար հատկություններ.
1. Հանգստացնում է նյարդերը
2. Օգնում է պայքարել մարսողության խանգարման դեմ
Թեյ “Քարաբերդ” Ուրց 50գ
560 AMD
Ուրցն օժտված է հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկություներով: Կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։
Թեյ “Անահիտ” Մեղրախոտ 15գ
500 AMD
Բաղադրությունը- Մեղրախոտ
Շաքարի բնական փոխարինիչն է, պարունակում է ստեվիզիդներ և ռեբաուդիոզիդներ, որոնք քաղցր են շաքարից 250-300 անգամ։ Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը, ինչի հետևանքով էլ կիրառվում է ճարպակալման ժամանակ։ Գյուկոզայի պարունակության վրա էական ազդեցություն չունի, որի համար էլ բավականին արդյունավետ կիրառվում է դիաբետ ունեցողների կողմից։ Մեղրախոտը նաև խթանում է ենթաստամոքսային գեղձից ինսուլինի արտադությունը, ինչը էլ ավելի արդյունավետ է դիաբետ ունեցողների համար;
Թեյ “Քարաբերդ” Ալպիական Լեռնափունջ 35գ
1,300 AMD
Այս խառնուրդն ունի հաճելի բույր և առանձնահատուկ համ, հանգստացնող, առողջարար և իմունիտետը բարձրացնող հատկություններ: Բաղադրությունը`ազնվամորու, մոշի և հաղարջի տերևներ, անանուխ, վայրի դաղձ, ուրց, սրոհունդ, թուրինջախոտ, ղանթափա, երիցուկ (մշակովի)։
Թեյ “Անահիտ” Անանուխ 15գ
350 AMD
Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ պարունակում է մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ նյութեր։ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։ Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար։ Այն բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանություն դեռ չկա