Հակաբորբոքային |
Да |
---|---|
Իմունիտետ բարձրացնող |
Да |
Ճնշում կարգավորող |
Да |
Պատվերով
Թեյ “Քարաբերդ” Մասուր 120գ
530 AMD
Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Ունի մանրէասպան և հակաբորբոքային հատկանիշներ, ամրացնում է մազանոթները, կարգավորում է սրտային հիվանդությունները և մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։
Պատվերով
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Reviews (0)
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ "Թեյ “Քարաբերդ” Մասուր 120գ" Cancel reply
You must be logged in to post a review.
ՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Թեյ “Անահիտ” Նրբիկ 30գ
750 AMD
Լորենու ծաղիկների, սև թեյի և ազնվամորու ճյուղերի խառնուրդ է։ Ունի շատ թեթև և նուրբ համ, դուր կգա անգամ ամենաքմահաճ թեյի սիրահարներին։ Արդյունավետ է մրսածության և վիրուսային հիվանդությունների ժամանակ, ունի ցավազրկող և ջերմիջեցնող էֆեկտ։ Բարելավում է ինքնազգացողությունը վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների ժամանակ նաև հանգստացնում է նյարդերը։
Թեյ “Անահիտ” Սիմֆոնիա 35գ
500 AMD
Բաղադրությունը- Անանուխի, Հնդկական և Ցեյրոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է։ Ունի յուրահատուկ թարմեցնող համ, տոնուսավորում և թարմեցնում է։ Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։
Թեյ “Անահիտ” Անանուխ 15գ
350 AMD
Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ պարունակում է մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ նյութեր։ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։ Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար։ Այն բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։
Թեյ “Քարաբերդ” Ուրց 50գ
560 AMD
Ուրցն օժտված է հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկություներով: Կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։
Թեյ “Անահիտ” Արևքուրիկ 20գ
350 AMD
Բաղադրությունը- Արևքուրիկի <> խոտը, ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում, Հայաստանի բարձրադիր վայրերից։ Ունի բավական հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, C վիտամին, կարոտին, ռուտին, նիտոնաթթու, իզովալերիանաթթվի բարդ եթերներ։ Լայնորեն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների, էնուրեզ, թոքախտ, կանացի արյունահոսություններ, մաստոպաթիա, թարախային վերքեր, ֆուրունկուլյուզ։ Ունի ախորժակը լավացնող ազդեցություն, կիրառվում է գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ։ Ունի նյարդերը հանգստացնող ազդեցություն։
Թեյ “Անահիտ” Խնկածաղիկ 15գ
350 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի խոտ՝ ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում։ Ունի յուրահատուկ անուշաբույր հոտ, ինչը պայմանավորված է եթերայուղի բաղադրության մեջ մտնող նյութերով։ Պարունակում է C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ։ Խնկածաղիկը կիրառվում է մաշկային տարբեր հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի ժամանակ։ Թուրմը օգտագործվում է լեղուղիների բորբոքումների, ստամոքսային հիվանդությունների, լուծի ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև հեպատիտների, հազի, խրոնիկ բրոնխիտների, ցավոտ դաշտանի բուժման ժամանակ։
Թեյ “Քարաբերդ” Ջերմացնող փունջ 35գ
1,250 AMD
Օժտված է ջերմիջեցնող, հակաբորբոքային, քրտնամուղ և անոթամաքրիչ հատկություններով։ Բաղադրությունը` լորենի, դաղձ, ազնվամորու և մոշի տերևներ։
Թեյ “Անահիտ” Լոռի բերդ 20գ
480 AMD
Բաղադրություն-Անանուխի, ուրցի և սև թեյի խառնուրդ է։ Ունի յուրահատուկ թարմեցնող համ։ Բույսերը հավաքված են Հայաստանի Լոռվա մարզի բարձր լեռնային գոտիներից։ Հավաքված և մշակված է բացառապես ձեռքով ։ Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգների վրա։ Ուրցը կիրառվում է սուր շնչառական և խրոնիկ հիվանդությունների ժամանակ, որպես հակաբորբոքային և խորխաբեր միջոց։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանություն դեռ չկա