Ջերմիջեցնող | |
---|---|
դիաբետիկների | 1022 |
Հակաբորբոքային | |
Վիրուսային հիվանդությունների դեմ | |
Իմունիտետ բարձրացնող | |
Աղեստամոքսային հիվանդության դեմ | |
Թարմեցնող, նյարդերը հանգստացնող | |
Ակնեի դեմ | |
Մազաթափության դեմ | |
Հակացելյուլիտային | |
Լյարդի հիվանդության դեմ | |
յուղոտ-մազերի | 1032 |
Նիհարեցնող | |
Ճնշում կարգավորող | |
Հակաուռուցքային |
Թեյ “Անահիտ” Երեկո 30գ
700 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի, Մոշի տերևների, սև հաղարջի, Հնդկական և Ցեյլոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է։ Խնկածաղիկի շնորհիվ ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն վերին շնչուղիների հիվանդությունների և մրսածության ժամանակ։ Թողնում է քրտնաբեր, հակահազային և խորխաբեր ազդեցություն։ Մոշի տերև- Արդյունավետ է ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, ընդհուպ փորլուծություն, թունավորումներ և արյունահոսություններ։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալցիում, արագ վերականգնում է օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը։ Սև հաղարջ- Վիտամինների և միկրոէլեմենտների հաշվին թողնում է իմունիտետը խթանող, տոնուսավորուղ ազդեցություն։
Առկա է
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Reviews (0)
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ "Թեյ “Անահիտ” Երեկո 30գ" Cancel reply
You must be logged in to post a review.
ՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Թեյ “Անահիտ” Էկզոտիկ 30գ
700 AMD
Արևքուրիկի, սև թեյի, կիտրոնի և նարինջ նուրբ խառնուրդ է։ Ունի նարինջի հրաշալի համ, ինչպես նաև հագեցված է սև թեյի և արևքուրիկի փնջով։ Ունի թարմեցնող, նյարդերը հանգստացնող, տրամադրող ազդեցություն։ Նպաստում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքին, թողնում է մեղմ արտահայտված հակաբորբոքային էֆեկտ միզուղիների վրա։ Կարող է կիրառվել ցիստիտների ժամանակ, 2 տարեկանից բարձր երեխաներին, ինչպես նաև հղի կանանց և կերակրող մայրերին։
Թեյ “Քարաբերդ” Մասուր 120գ
530 AMD
Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Ունի մանրէասպան և հակաբորբոքային հատկանիշներ, ամրացնում է մազանոթները, կարգավորում է սրտային հիվանդությունները և մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։
Թեյ “Անահիտ” Անանուխ 15գ
350 AMD
Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ պարունակում է մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ նյութեր։ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։ Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար։ Այն բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։
Թեյ “Քարաբերդ” Ալպիական Լեռնափունջ 35գ
1,300 AMD
Այս խառնուրդն ունի հաճելի բույր և առանձնահատուկ համ, հանգստացնող, առողջարար և իմունիտետը բարձրացնող հատկություններ: Բաղադրությունը`ազնվամորու, մոշի և հաղարջի տերևներ, անանուխ, վայրի դաղձ, ուրց, սրոհունդ, թուրինջախոտ, ղանթափա, երիցուկ (մշակովի)։
Թեյ “Անահիտ” Անթառամ 15գ
350 AMD
Ունի բավականին հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է ֆլավանոիդներ, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Օգտագործվում է որպես լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, հակաճիճվային միջոց։ Թեյի ձևով օգտագործվում է ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի բորբոքումների ժամանակ։ Արդյունավետ է լյարդի քաղցկեղի ժամանակ, փոքրացնում է մեծացած լյարդը, արյան մեջ նվազեցնում է բիլիռուբինի և խոլեստերինի քանակները։
Թեյ Darman Խնկածաղիկ 30գ
1,300 AMD
Եթերայուղերի առավելագույն քանակությունը և խոտաբույսերի օգտակար հատկությունները պահպանելու, ինչպես նաև թեյի հստակ բույր ապահովելու համար Darman Origanum թեյը պատրաստվում է բացառապես ամբողջական տերևներից և ծաղիկներից, որոնք մաքրվում են ցողուններից: Խոտաբույսերը հավաքվում են Հայաստանի Տավուշի մարզի բարձրավանդակից `ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրության վրա:
Օգտակար հատկություններ.
I. Օգնում է դեպրեսիայի և թուլության ժամանակ
2. Օգնում է հորմոնալ գանգատներին և կանանց խանգարումներին
Թեյ Darman Հավաքածու 40գ
5,300 AMD
Տուփը պարունակում է 4 տեսակի խոտաբույսեր, որոնք օժտված են ոչ միայն հաճելի համով, այլև կենսատու ուժով: Հավաքածուն բաղկացած է բացառապես ամբողջական տերևներից և ծաղիկներից, որոնք հավաքվել են Հայաստանի Տավուշ նահանգում `ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրության վրա: Թեյի հավաքածուն և՛ նվերների լավ տարբերակ է, և՛ տարբեր եղանակներով խոտաբույսեր խառնելու հնարավորություն է տալիս ձեռք բերել ձեր նախընտրած, գերազանց համը:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանություն դեռ չկա