You must be logged in to post a review.
Թեյ Apricot կավե կճուճով 25գ
4,500 AMD
Այս թեյը լորենու, բալի, ազնվամորու, բալի տերևի, մոշի տերևի խառնուրդ է։Մոշի տերևը արդյունավետ է ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, ընդհուպ փորլուծություն, թունավորումներ և արյունահոսություններ։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալցիում, արագ վերականգնում է օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը։Բալի տերևները շատ օգտակար են սակավարյունության դեպքում՝ շնորհիվ իրենց կազմի մեջ մտնող երկաթի և ֆոլաթթվի՝ օրգանիզմին անհրաժեշտ հարաբերակցության։ Բալի տերևները պարունակում են նյութեր, որոնք շատ օգտակար են փորլուծության և աղիների բորբոքումների ժամանակ։ Այս թեյն օգտակար է նաև արյունատար անոթների համար, շնորհիվ իրենց կազմի մեջ մտնող կումարին նյութի՝ նվազեցնում են տրոմբների առաջացման հավանականությունը և արյան ճնշումը։
Առկա է
ՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Թեյ “Քարաբերդ” Թարմություն 35գ
1,250 AMD
Կարգավորում է արյան ճնշումը, մաքրում է մարմինը, կարգավորում է մարսողությունը : Բաղադրությունը `ուրց, անանուխ:
Թեյ “Անահիտ” Խնկածաղիկ 15գ
350 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի խոտ՝ ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում։ Ունի յուրահատուկ անուշաբույր հոտ, ինչը պայմանավորված է եթերայուղի բաղադրության մեջ մտնող նյութերով։ Պարունակում է C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ։ Խնկածաղիկը կիրառվում է մաշկային տարբեր հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի ժամանակ։ Թուրմը օգտագործվում է լեղուղիների բորբոքումների, ստամոքսային հիվանդությունների, լուծի ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև հեպատիտների, հազի, խրոնիկ բրոնխիտների, ցավոտ դաշտանի բուժման ժամանակ։
Թեյ “Քարաբերդ” Մասուր 120գ
530 AMD
Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Ունի մանրէասպան և հակաբորբոքային հատկանիշներ, ամրացնում է մազանոթները, կարգավորում է սրտային հիվանդությունները և մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։
Թեյ “Քարաբերդ” Ջերմացնող փունջ 35գ
1,250 AMD
Օժտված է ջերմիջեցնող, հակաբորբոքային, քրտնամուղ և անոթամաքրիչ հատկություններով։ Բաղադրությունը` լորենի, դաղձ, ազնվամորու և մոշի տերևներ։
Թեյ “Անահիտ” Նրբիկ 30գ
750 AMD
Լորենու ծաղիկների, սև թեյի և ազնվամորու ճյուղերի խառնուրդ է։ Ունի շատ թեթև և նուրբ համ, դուր կգա անգամ ամենաքմահաճ թեյի սիրահարներին։ Արդյունավետ է մրսածության և վիրուսային հիվանդությունների ժամանակ, ունի ցավազրկող և ջերմիջեցնող էֆեկտ։ Բարելավում է ինքնազգացողությունը վերին շնչուղիների վիրուսային հիվանդությունների ժամանակ նաև հանգստացնում է նյարդերը։
Թեյ “Քարաբերդ” Ալպիական Լեռնափունջ 35գ
1,300 AMD
Այս խառնուրդն ունի հաճելի բույր և առանձնահատուկ համ, հանգստացնող, առողջարար և իմունիտետը բարձրացնող հատկություններ: Բաղադրությունը`ազնվամորու, մոշի և հաղարջի տերևներ, անանուխ, վայրի դաղձ, ուրց, սրոհունդ, թուրինջախոտ, ղանթափա, երիցուկ (մշակովի)։
Թեյ “Անահիտ” Արևքուրիկ 20գ
350 AMD
Բաղադրությունը- Արևքուրիկի <> խոտը, ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում, Հայաստանի բարձրադիր վայրերից։ Ունի բավական հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, C վիտամին, կարոտին, ռուտին, նիտոնաթթու, իզովալերիանաթթվի բարդ եթերներ։ Լայնորեն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների, էնուրեզ, թոքախտ, կանացի արյունահոսություններ, մաստոպաթիա, թարախային վերքեր, ֆուրունկուլյուզ։ Ունի ախորժակը լավացնող ազդեցություն, կիրառվում է գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ։ Ունի նյարդերը հանգստացնող ազդեցություն։
Թեյ “Անահիտ” ուրց և սև թեյ 20գ
450 AMD
Պատրաստված է բարձրորակ սև թեյից և Հայաստանի լեռներից հավաքված ուրցի տերևներից։ Ունի թարմացնող, տոնուսավորող, մեղմ արտահայտված հանգստացնող և ցավազրկող էֆեկտ։ Կարող է կիրառվել շնչուղիների բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ օժանդակ միջոց։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանություն դեռ չկա