Վիրուսային հիվանդությունների դեմ | Да |
---|---|
Թարմեցնող, նյարդերը հանգստացնող | Да |
Թեյ “Անահիտ” ուրց և սև թեյ 20գ
450 AMD
Պատրաստված է բարձրորակ սև թեյից և Հայաստանի լեռներից հավաքված ուրցի տերևներից։ Ունի թարմացնող, տոնուսավորող, մեղմ արտահայտված հանգստացնող և ցավազրկող էֆեկտ։ Կարող է կիրառվել շնչուղիների բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ օժանդակ միջոց։
Առկա է
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Reviews (0)
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ "Թեյ “Անահիտ” ուրց և սև թեյ 20գ" Cancel reply
You must be logged in to post a review.
ՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Թեյ “Քարաբերդ” Ուրց 50գ
560 AMD
Ուրցն օժտված է հակաբակտերիալ, վերքամոքիչ, ցավազրկող, խորխաբեր ու մի շարք այլ հատկություներով: Կարգավորում է նյութափոխանակությունը, լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։
Թեյ “Քարաբերդ” Դաղձ 50գ
560 AMD
Դաղձը բարելավում է մարսողությունը, իջեցնում է ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ: Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան, ունի հանգստացնող հատկություն: Դաղձի տերևները վերացնում են լյարդի ցավերը, գլխացավերը, խթանում սրտի գործունեությունը:
Թեյ “Անահիտ” Խնկածաղիկ 15գ
350 AMD
Բաղադրությունը- Խնկածաղիկի խոտ՝ ծաղիկներով։ Հավաքված է ծաղկման շրջանում։ Ունի յուրահատուկ անուշաբույր հոտ, ինչը պայմանավորված է եթերայուղի բաղադրության մեջ մտնող նյութերով։ Պարունակում է C վիտամին, կարոտին (A նախավիտամին) ։ Խնկածաղիկը կիրառվում է մաշկային տարբեր հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի ժամանակ։ Թուրմը օգտագործվում է լեղուղիների բորբոքումների, ստամոքսային հիվանդությունների, լուծի ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև հեպատիտների, հազի, խրոնիկ բրոնխիտների, ցավոտ դաշտանի բուժման ժամանակ։
Թեյ Darman Առավոտյան Տրամադրություն 40գ
2,000 AMD
Ուրցադաղձ, Սրոհունդ, Անթառամ, Խնկածաղիկ։ Բարձրացնում է տոնուս, դիմադրողականությունն, պարգևում է լավ տրամադրություն։
Թեյ Darman Հավաքածու 40գ
5,300 AMD
Տուփը պարունակում է 4 տեսակի խոտաբույսեր, որոնք օժտված են ոչ միայն հաճելի համով, այլև կենսատու ուժով: Հավաքածուն բաղկացած է բացառապես ամբողջական տերևներից և ծաղիկներից, որոնք հավաքվել են Հայաստանի Տավուշ նահանգում `ծովի մակարդակից 1700-2300 մ բարձրության վրա: Թեյի հավաքածուն և՛ նվերների լավ տարբերակ է, և՛ տարբեր եղանակներով խոտաբույսեր խառնելու հնարավորություն է տալիս ձեռք բերել ձեր նախընտրած, գերազանց համը:
Թեյ “Անահիտ” Սիմֆոնիա 35գ
500 AMD
Բաղադրությունը- Անանուխի, Հնդկական և Ցեյրոնի ավանդական բարձրորակ սև թեյերի խառնուրդ է։ Ունի յուրահատուկ թարմեցնող համ, տոնուսավորում և թարմեցնում է։ Անանուխը ունի արտահայտված ցավազրկող, հանգստացնող էֆեկտ, բարենպաստ է ազդում սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։
Թեյ “Անահիտ” Լորենու ծաղիկներ 15գ
350 AMD
Բաղադրության մեջ մտնող ֆարնեզոլ սպիրտի։ Եթերայուղի բաղադրության մեջ մտնում նաև գլիկոզիդներ, սապոնիններ, դաբաղային նյութեր, C, E վիտամիններ, կարոտին, ֆիտոնցիդներև։ Լորենու ծաղիկների թուրմը կիրառվում է որպես քրտնամուղ, միզուղ, ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող տարբեր հիվանդությունների ժամանակ։ Թուրմը կիրառվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար, որպես մանրէասպան, անգինայի կամ լորձաթաղանթի և այլ բորբոքումների ժամանակ։
Թեյ “Անահիտ” Անանուխ 15գ
350 AMD
Անանուխի տերևները հավաքված են Հայաստանի բարձրադիր վայրերից, ունի յուրահատուկ թարմ հոտ պարունակում է մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ նյութեր։ Անանուխի բույրը բարձրացնում է տրամադրությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին։ Օգտագործվում է ներքին արյունահոսությունների, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, ախորժակի բարելավման, աղիների գործունեության բարելավման համար։ Այն բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանություն դեռ չկա